Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի նախարար
Այսօր Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անդամներին տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար։
Վարչապետը շնորհակալությոն հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանին՝ այս ընթացքում նախարարի պարտականությունները կատարելու համար։
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը պաշտոնից ազատվել էր մայիսի 5-ին, և արդեն երկու ամսից ավելի այդ պաշտոնը թափուր էր։ Նա այս պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։
Հիշեցնենք նաև, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի հունիսի 1-ից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում