Սուրճը՝ գլաուկոմայի պատճառ
Օրվա ընթացքում երեք բաժակից շատ սուրճ խմող մարդկանց մոտ մեծանում է գլաուկոմայով հիվանդանալու հավանականությունը: Ինչպես հաղորդում է health24-ը, այս եզրակացությանն են հանգել Հարվարդի համալսարանի գիտնականները:
«Չնայած սուրճ ըմպելը որոշակի առավելություններ ունի, բայց օրվա մեջ երեք բաժակից ավելի սուրճ խմելը մեծացնում է գլաուկոմա ձեռք բերելու հավանականությունը: Հավանականությունը շատ ավելի մեծ է այն մարդկանց մոտ, ում նախնիներն ունեցել են այս հիվանդությունը»,- նշել է հետազոտության ղեկավար Ջա լի Քենգը: Ըստ նրա`շատ սուրճ խմելու դեպքում գլաուկոմայով հիվանդանալու հավանականությունը մեծանում է 66%-ով:
Նշենք, որ գլաուկոման աչքի քրոնիկական հիվանդություն է, որի հիմնական ախտանշանը ներերակային ճնշման բարձրացումն է: Հիվանդությունը հատկապես բնորոշ է 40-60 տարեկան անձանց, որը կարող է հանգեցնել կուրության: