Բաժիններ՝

Google-ը ցանկանում է, որ իր աշխատակիցները ևս մեկ տարի աշխատեն տնից. romarketing.am

Romarketing.am-ը գրում է. Google-ը կխնդրի իր 200,000-ից ավել աշխատողներին՝ աշխատել տնից մինչև 2021թ․-ի հուլիս ամիսը, քանի որ ԱՄՆ-ում վարակի դեպքերը շարունակում են աճել։

Այս որոշումն ըստ Wall Street Journal-ի՝ կազդի այն 200,000 աշխատակիցների մեծամասնության վրա, ովքեր աշխատում են Google-ի մայր ընկերությանը՝ Alphabet-ին պատկանող բիզնես ընկերություններում։

Google-ը շտապեց թույլատրել իր աշխատակիցներին՝ աշխատել տնից երբ պանդեմիան դեռ նոր էր սկսել։ Սկզբից այն մինչև հուլիս ամիսն էր հետաձգվել, իսկ հետո՝ քանի որ դեպքերի քանակն ԱՄՆ-ում շարունակում էր աճել, Google-ը երկարացրեց այդ ամսաթիվը մինչև 2020թ․-ի սեպտեմբեր ամիսը։

Իսկ այժմ, քանի որ կորոնավիրուսի դեպքերը նվազելու փոխարեն շարունակ աճում են հատկապես Bay Area-ի և ամերիկյան այլ նահանգների շրջանում, Alphabet-ն ավելի երկարացրեց այս ժամկետը, ըստ WSJ-ի՝ ևս 12 ամսով։

Օնլայն կոնֆերանս իրական ու անիրական մարքեթինգի մասին

➡️ Կոնֆերանսը թե՛ ոլորտում փորձառու մասնագետների, թե՛ առաջին քայլերն անող սկսնակների համար է

➡️ Կոնֆերանսի առաքելությունն է միավորել տարաբնույթ ոլորտների փորձագետների, ստեղծել գիտելիքներով և իրական փորձով կիսվելու հարթակ
? Ավելի քան 22 հայաստանյան և միջազգային խոսնակներ
? Մարքեթինգային ակտուալ թեմաներ
? Ոլորտային խնդիրներ և փորձված լուծումներ
? Ինտերակտիվ քննարկումներ

⏰ կոնֆերանսը տեղի կունենա օգոստոսի 15-16-ին
Մանրամասների համար սեղմիր այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս