Կոտայքի մարզպետի տեղակալը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Կոտայքի մարզպետի տեղակալի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կոտայքի մարզպետի տեղակալ Լ.Միքայելյանը, լինելով Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների գործունեությունը համակարգելու պատասխանատու, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող՝ ՀՀ Կոտայքի մարզի դպրոցների երեք և առողջապահական կազմակերպությունների երկու տնօրենների օգտին գործողություն կատարելուն նպաստելով և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար 2005թ. նոյեմբերից մինչև 2012թ. հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում ութ դրվագով,  տարբեր չափերով անձամբ ստացել է կաշառք:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տեսանյութեր

Լրահոս