Դադարեցվել է դեղի որոշ խմբաքանակների շրջանառությունը
Հայաստանում դադարեցվել է «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» դեղի որոշ խմբաքանակների շրջանառությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, դադարեցվել է հետևյալ խմբաքանակները՝ 4039, 12030, 13034, 01005, 03016, 11001, 04020:
Խմբաքանակի շրջանառությունը դադարեցվել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝ ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի թիվ 0301110712 գրության համաձայն: