Բաժիններ՝

ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է իրականացրել Երևանի այգիներում

Հուլիսի 28-ին ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն ուժեղացված ստուգայցերեն կատարել մայրաքաղաքի զբոսայգիներում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․ «Գրանցվել են դիմակները ոչ ճիշտ կրելու, խմբերով շրջելու, նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջների խախտման դեպքեր։

Համաճարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացված իրազեկման և բացատրական միջոցառումների ընթացքում տեսուչները մանրամասն ներկայացրել են սանիտարահիգենիկ կանոնների պահպանման նորմերը:

Տեսչական մարմնի մասնագետները շրջայցերի ընթացքում տրամադրում եննաև գործարանային արտադրության եռաշերտ բժշկական դիմակներ՝ կոչ անելով տանը պատրաստված դիմակներըփոխարինել դրանցով:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս