Բաժիններ՝

Իրաքում կանխել են ահաբեկիչների՝ երկիր թափանցելու փորձը

Իրաքի «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ժողովրդական աշխարհազորը կանխել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների՝ Սիրիայից Իրաքի տարածք թափանցելու փորձը: Այդ մասին հաղորդել է Baghdadtoday նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով աշխարհազորի մամուլի ծառայությունը:

«Ժողովրդական աշխարհազորի 17-րդ բրիգադի ուժերը կանխել են ԻՊ խմբավորման անդամների՝ Սիրիայից Աքաշաթի շրջանի Անբարի նահանգի տարածք թափանցելու փորձը»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նրա տվյալներով՝ աշխարհազորի ուժերը կրակ են բացել զինյալների ավտոմեքենայի ուղղությամբ՝ նրանց ստիպելով նահանջել դեպի սիրիական սահման: 2017 թվականի վերջին Իրաքի իշխանությունները հայտարարել էին երկրում ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին, սակայն իրաքյան բանակը՝ ժողովրդական աշխարհազորի ստորաբաժանումների եւ միջազգային կոալիցիայի աջակցությամբ, առանձին շրջաններում շարունակում է զինյալներից զտումները եւ ահաբեկչական խմբավորումների «քնած բջիջների» հայտնաբերման գործողությունները: Մայիսին իրաքյան զինված ուժերը հակաահաբեկչական գործողություն են անցկացրել Սիրիայի հետ սահմանակից Անբարի եւ Նայնավայի նահանգների տարածքում, ինչպես նաեւ Սալահ-Էդ-Դին հարեւան նահանգում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս