Բաժիններ՝

Սև ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները

Սեւ ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները, զորաշարժերի բոլոր առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարութան մամուլի ծառայությունը: Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապան հուլիսի 20-ին հայտնել էր, որ Սեւ ծովում սկսվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները:

«Սեւ ծովում ավարտվել են հոբելյանական 20-րդ Sea Breeze… միջազգային զորավարժությունները: Զորաշարժերի բոլոր առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով: Sea Breeze-2020 վարժանքների ղեկավարներն ուկրաինական եւ ամերիկյան կողմից շնորհակալություն են հայտնել բոլոր մասնակիցներին պրոֆեսիոնալ պատրաստվության բարձր մակարդակի եւ առաջադրանքների արդյունավետ կատարման համար: Նրանց խոսքով՝ այդ զորավարժությունները հերթական անգամ ցույց են տվել ԱՄՆ-ի, Ուկրաինայի, տարածաշրջանային դաշնակիցների ու գործընկերների միջեւ համագործակցության բարձր մակարդակը Սեւծովյան տարածաշրջանում պատրաստության եւ օպերատիվ համատեղելիության ապահովման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել են Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Վրաստանից, Նորվեգիայից, Ռումինիայից, Իսպանիայից եւ Թուրքիայից շուրջ 2 հազար մարդ եւ ավելի քան 20 նավ, ինչպես նաեւ ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ նման բաներ: Ծովում զորավարժությունների նավա-կատերային խմբերի գործնական գործողություններին ուշադիր հետեւել են ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի նավերը, հավելել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս