Բաժիններ՝

Գերմանիան 2019 թվականին պահպանել է առաջնությունը աշխարհի առաջատար տերությունների վարկանիշում

Գերմանիան երրորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի առաջատար տերությունների վարկանիշում՝ ավելի քան 10 տոկոսային կետով առաջ անցնելով ԱՄՆ-ից: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացրել ՝ հասարակական կարծիքի ուսումնասիրման Gallup ամերիկյան ինստիտուտը:

Նրա տվյալներով՝ Գերմանիայի վստահության վարկանիշը կազմել ՝ 44 տոկոս, ինչը չորս տոկոսային կետով բարձր է 2018 թվականից: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի հավանության վարկանիշը 2019 թվականին կազմել ՝ 33 տոկոս, ինչն ընդամենը 1 տոկոսային կետով բարձր է Չինաստանի (32 տոկոս) եւ երեք տոկոսային կետով՝ Ռուսաստանի վարկանիշից (30 տոկոս):

Նշվում է, որ ԱՄՆ-ի հավանության վարկանիշն ամենացածրն է Եվրոպայի դաշնակից երկրների շրջանում, որտեղ 61 տոկոսը հավանություն չի տալիս Ամերիկայի ղեկավարության գործունեությանը, իսկ հավանության վարկանիշը կազմում է ընդամենը 24 տոկոս: Միակ մայրցամաքը, որտեղ ԱՄՆ-ը պահպանել է հավանության վարկանիշը, Աֆրիկան է. մայրցամաքի բնակչության 52 տոկոսը դրականորեն է արձագանքում այդ երկրի մասին հարցին: Gallup-ի հետազոտությունն անցյալ տարի անցկացվել է 135 երկրներում:

Gallup-ի ղեկավարներից մեկի՝ Մուհամմեդ Յունիսի խոսքով՝ Վաշինգտոնի համաշխարհային կարգավիճակի վրա կարող էր ազդել կորոնավիրուսի համավարակը: «ԱՄՆ-ի ղեկավարության իմիջը կարող էր տուժել, քանի որ աշխարհը հետեւում է, թե ինչպես են ամերիկյան նահանգները եւ դաշնային կառավարությունը պայքարում վարակի տարածման դեմ»,- The Guardian հրատարակությունը մեջբերում է Յունիսի խոսքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս