 
                        Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
 
                                    Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 27-ին ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        