 
                        Ռուսաստանում անտառային հրդեհների մակերեսը մեկ շաբաթում ավելի քան կրկնակի աճել է
 
                                    Ռուսաստանի տարածքում գործող անտառային հրդեհների մակերեսն անցած շաբաթ ավելի քան կրկնապատիկ աճել է: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անտառային ծառայությունների մի աղբյուր:
«Մեկ շաբաթում անտառային հրդեհների ընդհանուր մակերեսն ավելի քան կրկնակի աճել է: Առավել բարդ իրավիճակ է ստղծվել Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
«Ավիալեսօխրանայի» տվյալներով՝ հուլիսի 27-ի առավոտյան դրությամբ Ռուսաստանում գործում է 148 հրդեհ 67 հազար 913 հեկտար մակերեսի վրա:
Ավելի վաղ հաղորդվել է Չուկոտկայում անտառային հրդեհների մակարեսների ավելի քան կրկնապատիկ ավելացման մասին՝ 18 հազարից մինչեւ 44,5 հազար հեկտար: Դրա հետ միաժամանակ այրման մակերեսի նվազում է նկատվել Յակուտիայում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        