Բաժիններ՝

Մեկ օրում ավելի քան 80 փախստական է Սիրիա վերադարձել արտասահմանից

Անցած օրվա ընթացքում ավելի քան 80 հազար փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից: Այդ մասին հաղորդվում է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում:

«Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 82 փախստական (այդ թվում՝ 25 կին, 42 երեխա):

Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-ասվումէ տեղեկագրում: Նաեւ օրվա ընթացքում 22 փախստական է վերադարձել մշտական բնակության վայրեր:

Ի հավելումն նշվում է, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 1,9 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 36 պայթյունավտանգ առարկաներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս