Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցել են հարսանիքի

Ինչպես հայտնի է` շաբաթ օրը տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդու` Զարզանդ Սարոյանի հարսանեկան արարողությունը:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ` այդ հարսանեկան արարողությանը մասնակցել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ Ս. Սարգսյանն ու Գ. Ծառուկյանը նստած են եղել միևնույն սեղանի շուրջ: Նրանց հետ նույն սեղանի շուրջ նստած են եղել Ազգային անվտանգության խորհրդի այլ անդամներ ևս:

 

Տեսանյութեր

Լրահոս