Բաժիններ՝

Հայտնաբերվել և հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած hինգ երեխա

2020 թվականի առաջին վեց ամսում Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնի կողմից հայտնաբերվել և հաշվառվել է առանց ծնողական խնամքի մնացած 5 երեխա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների բաժնից, Վարդենիկ համայնքից առանց ծնողական խնամքի է մնացել Բագրատ Կարապետյանը, ով այժմ բնակվում է Գավառի մանկատանը: Այստեղ է այժմ բնակվում նաեւ Արման Օսիպյանը Գեղամասար համայնքից: Մարտունի քաղաքի բնակիչ Մարիա Խլղաթյանն այժմ գտնվում է իր տատիկի խնամակալության ներքո: Մնացած երկու երեխաները՝ Սուսաննա եւ Հայկուշ Առաքելյանները Գավառի մանկատանը խնամքի են վերցվել Երեւանից: Նույն աղբյուրի համաձայն՝ «Նորք» տեղեկատվական – վերլուծական «Մանուկ» կենտրոնի համակարգում մարզից կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ընդհանուր թիվը այս տարվա վեց ամսվա կտրվածքով կազմում է 413 երեխա:

Գավառի մանկատնից կենսաբանական ընտանիք է վերադարձել 5 երեխա, իսկ ներկայումս մանկատանը խնամվում է 51 երեխա:

Խոսրով Խլղասթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս