Բաժիններ՝

Ինտերը 10 հոգով հաղթում է միլանյան դերբիում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում կայացավ Ա սերիայի ամենասկզբունքային հանդիպումներից մեկը` «Միլան» – «Ինտեր»: Թեև 2 թիմերն էլ իրենց լավագույն օրերը չեն ապրում, միլանյան դերբին միշտ սպասված է և անցնում է հատուկ մթնոլորտում: Այսօր նույնպես բացառություն չեղավ:

Խաղը շատ ակտիվ սկսեցին «Ինտերի» ֆուտբոլիստները, ովքեր արդեն 3-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, Վալտեր Սամուելը գլխի հարվածով բացեց հաշիվը: Այդուհետ Ստրամաչոնիի սաները գցեցին հանդիպման տեմպը և 1 գնդակի առավելությամբ գնացին ընդմիջման:

2-րդ խաղակեսի մեկնարկից 3 րոպե անց «Ինտերի» ճապոնացի կիսապաշտպան Յուտո Նագոտոմոն դաշտի կենտրոնում ձեռքով խաղաց, ստացավ 2-րդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից: Թվային առավելություն ստացած «Միլանը» հետզհետե ուժեղացնում էր ճնշումը մրցակցի դարպասին, սակայն այդպես էլ չկարողացավ խփել պատասխան գոլը: «Ինտերը» հաղթեց 1:0 հաշվով և վաստակած 15 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Միլանը» 7 միավորով 11-րդն է:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Նապոլին» 2:1 հաշվով շատ կարևոր հաղթանակ տարավ «Ուդենեզեի» նկատմամբ ու 19 միավորով հավասարվեց առաջատար «Յուվենտուսին»: Համշիկի (30՛) ու Պանդևի (45՛) գոլերին պատասխանեց Պիցին (43՛):

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս