Իրանում հայտնաբերել են COVID-19-ի 2,500 նոր դեպք
Իրանում կորոնավիրուսով վարակման մոտավորապես 2,5 հազար նոր դեպք են հայտնաբերել ամբողջ երկրում: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 2489 նոր դեպք, վարակվել է 215 մարդ:
Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հաղորդեցին COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել է 286 հազար 523, մահացել է 15 հազար 289 մարդ: Միեւնույն ժամանակ ներկայում ապաքինվածների թիվը հասել է առնվազն 249 հազար 212-ի:
Հուլիսի սկզբից Իրանը չորս անգամ նորացրել է կորոնավիրուսի զոհերի հակառեկորդը: Ներկայում առավելագույն ցուցանիշը՝ 229 զոհ մեկ օրում, գրանցվել է հուլիսի 21-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: