Բաժիններ՝

ԱՄՆ-ը զինված ուժերի նոր տեսակ է ստեղծել տիեզերքում ՌԴ-ի և ՉԺՀ-ի գերիշխումը թույլ չտալու համար. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի ստեղծման մասին, քանի որ վախենում էր, որ Չինաստանն ու Ռուսաստանը հանգուցային խաղորդներ կլինեն տիեզերքում: Հուլիսի 23:-ին այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել է Fox News հեռուստաալիքի եթերում:

Խոսելով ավելի վաղ իր վարչակազմի ձեռնարկած քայլերի մասին՝ Սպիտակ տան ղեկավարը նշել է. «Մեր եւս մեկ նվաճումն ԱՄՆ-ի Տիեզերական ուժերն են»: «Ես նույնիսկ այդ մասին չեմ խոսել նախընտրական արշավի ժամանակ: Ավելի ուշ, դառնալով նախագահ, ես հասկացա, որ մենք ունենք դրա կարիքը, քանի որ Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են գերիշխող դեր խաղալու տիեզերքում»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Թրամփը նշել է, որ չի ցանկացել իրադարձությունների նման զարգացում թուլ տալ: «Իսկ այժմ մենք կխաղանք գերիշխող դեր: Նրանք շատ ուրախ չեն, որ մենք տիեզերական ուժեր ենք ստեղծել»,- հավաստել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

ԱՄՆ-ի Տիեզերական ուժերը պաշտոնապս հիմնվել են 2019 թվականի դեկտեմբերի 20-ին: Դրանք դարձել են ԱՄՆ-ի զինված ուժերի վեցերորդ տեսակը եւ առաջինը, որ ստեղծվել են 1947 թվականին դրանց արդի կառուցվածքի ձեւավորումից հետո: Վաշինգտոնի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է տիեզերքը դիտարկի որպես ռազմական գործողությունների պոտենցիալ թատերաբեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս