2013թ. բյուջեի նախագծի նախնական քննարկումները՝ հոկտեմբերի 30-ից
Հոկտեմբերի 30-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, նախատեսվում է սկսել ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները` ըստ առանձին ոլորտների:
Նախնական քննարկումների ավարտից հետո «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը կընդգրկվի ԱԺ նոյեմբերի 12-15-ի լիագումար նիստերի օրակարգում:
ԱԺ ներկայացված նախագիծը եկամուտների գծով կազմում է 1 տրիլիոն 31 մլրդ 586 մլն 642 հազար 800 դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 151 մլրդ 375 մլն 837 հազար 600 դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 119 մլրդ 789 մլն 194 հազար 800 դրամ:
Ընդհանուր եկամուտների շուրջ 992,9 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ հարկային եկամուտներից և պետական տուրքերից, 16,4 մլրդ դրամը` պաշտոնական դրամաշնորհներից, 22,3 մլրդ դրամը` այլ եկամուտներից:
Դեֆիցիտի ֆինանսավորմանը ներքին աղբյուրներից նախատեսվում է ուղղել շուրջ 55,155 մլրդ դրամ, արտաքին աղբյուրներից` շուրջ 64,634 մլրդ դրամ:
«Փաստինֆո»