Բաժիններ՝

Հայկ Պետրոսյանն առաջարկում է միանալ իրեն և զարգացնել մեկտողանոց հումորային ուղղությունը

Դերասան, երգիչ, Հայկ Պետրոսյանն առաջարկում է իրեն ուղարկել Օne line (մեկ տող) ոճի հումորներ, որնք ինքը կհրապարակի համացանցում, իսկ լավագույն հումորներով կներկայացնի հոլովակներ:

Պետրոսյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հրապարակած տեսանյութում բացահայտում է Օne line հումորային ուղղության մանրամասներն ու հորդորում միանալ իր նախաձեռնությանը:

Նա նշում է, որ Stand up հումորային ոճերից մեկում կա ուղղություն՝ Օne line (մեկ տող), և կան այդ ոճի ներկայացուցիչներ: «Ի տարբերություն Stand up-ի՝ Օne line-ի դեպքում ոչ թե մեկ ընդհանուր թեմայի շուրջ է կառուցվում մենախոսությունը, այլ կարճ, դիպուկ, իրար հետ կապ չունեցող կատակներով: Ես նկատել եմ, որ հայ հասարակությունում Օne line-ը շատ տարածված է: Հումորային այդ ուղղության վառ ներկայացուցիչներն են գյումրեցիները, որոնք բնածին տաղանդ ունեն մեկտողանոց դիպուկ կատակների»,- պատմում է Հայկ Պետրոսյանը:

Դերասանը ցանկանում է զարգացնել One line հումորային ոճը: Պետրոսյանն ասում է, որ կաշխատի հաճախ համացանցում գրել նման կատակներ: «Եթե ցանկություն ունեք, խնդրում եմ այդ ոճի կատակներ ուղարկեք ինձ, որոնք ես կհրապարակեմ՝ նշելով ձեր անունը, իսկ լավագույն կատակներով կներկայացնեմ հոլովակներ»,-շեշտում է Հայկ Պետրոսյանը՝ բերելով հումորային այդ ժանրի մի շարք օրինակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս