Բաժիններ՝

Կորոնավիրուսով վարակված պատգամավորը պատմել է իր առողջական վիճակի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով վարակվել է կորոնավիրուսով, պատմել է առողջական վիճակի մասին:

Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այժմ գտնվում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

«Սիրելի ընկերներ, լրագրողներ, ներողություն եմ խնդրում Ձեր համառ զանգերին չպատասխանելու համար, արդեն մի քանի օր է kորոսնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հիանալի բուժանձնակազմը քիչ-քիչ ոտքի է կանգնեցնում, բայց դեռ թույլ եմ շատ, անկեղծ` անգամ հարազատներիս հետ խոսելու ուժ չունեմ, հարցազրույց տալ վստահաբար չեմ կարող։ Առողջ եղեք, հուսով եմ այս մղձավանջն արագ կավարտվի»,- գրել է Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս