Բաժիններ՝

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի զինվորականներին արգելել են խմբեր բացել WhatsApp մեսենջերում

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի զինվորականներին արգելել են WhatsApp մեսենջերում խմբեր բացել հավելվածի խոցելիության շուրջ երկյուղների պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում: Աղբյուրների խոսքով՝ նոր կարգադրությանը համապատասխան, հավելվածն առաջվա պես կարելի է շփումների համար օգտագործել խմբերից դուրս:

«Հնդկաստանի ռազմաօդային ուժերը (IAF) հրաման են տվել, որն անդամներին արգելում է խմբեր բացել WhatsApp-ում: Սակայն IAF-ը թույլատրել է WhatsApp հավելվածի անհատական օգտագործումը… Որոշումն ընդունվել է CERT-ի (համակարգիչների արտակարգի իրավիճակների հետ կապված հակազդման խմբեր) հանձնարարականների հիման վրա»,-հայտնել են աղբյուրները: Ավելի վաղ Հնդկաստանի բանակը սպաներին ու զինվորներին կարգադրել էր 89 հավելվածներ հեռացնել իրենց շարժական հեռախոսներից, մասնավորապես, Facebook-ը, Instagram-ը, Tinder-ը, PUBG-ը եւ շատ ուրիշներ՝ վկայակոչելով անվտանգության խնդիրները եւ գաղտնի տվյալների արտահոսը: Արգելվածների ցուցակում են հայտնվել նաեւ այն 59 հավելվածները, որոնք ավելի վաղ արգելվել էին Հնդկաստանի կառավարության կողմից: Իր հերթին Հնդկաստանի ՆԳ նախարարությունն արգելել էր իր նախկին եւ գործող աշխատակիցներին՝ օգտվել Facebook ցանցից:

Հնդկաստանի իշխանությունները հունիսի վերջին արգելել էին այդ թվում՝ չինական TikTok սոցցանցի, UC Browser բրաուզերի, WeChat մեսենջերի օգտագործումը: Ինչպես նշվել է կառավարության հայտարարության մեջ, ցուցակում հայտնվել են այն հավելվածները, որոնք «վնաս են հասցնում Հնդկաստանի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը, Հնդկաստանի պաշտպանունակությանը, պետության անվտանգությանը եւ հասարակական կարգին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս