Բաժիններ՝

ԿԲ-ն ամփոփել է շաբաթական տվյալները

Արտարժույթի ներբանկային շուկայում 2012թ. հոկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 75 միլիոն 445 հազար 948 ԱՄՆ դոլար 407.10 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 88 միլիոն 109 հազար 612 ԱՄՆ դոլար 408.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11 միլիոն 190 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.70դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1 միլիոն 850 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6 միլիոն 924 հազար 677 EUR 525.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11 միլիոն 333 հազար 546 EUR 528.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 750 միլիոն 424 հազար 609 ՌԴ ռւբլի 12.98 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 87 միլիոն 672 հազար 255 ՌԴ ռուբլի 13.18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Սեպտեմբերի 24-30 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 84.5 մլն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս