«Թուրքիան գազային պլանում ստորացնում է Ռուսաստանին». Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիան գազային պլանում ստորացնում է Ռուսաստանին

1) Թուրքիան ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ է «Թուրքական հոսք» գազատարով ռուսական գազ ներկրումը

2) Թուրքիան օգոստոսին կարող է ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԳԱԶ ՉՆԵՐԿՐԵԼ Ռուսաստանից, ինչը կլինի աննախադեպ իրադարձություն վերջին գրեթե 20 տարում

Ռուսական մամուլը հայտնում է, որ Թուրքիան որոշել է դադարեցնել «Թուրքական հոսք» գազատարով ռուսական գազի ներկրումը։ Հուլիսի 27-ին ամսվա մեջ երկրորդ անգամ կդադարեցվի հունվարին գործարկված «Թուրքական հոսք» գազատարով գազամատակարարումը։

7 միլիարդ դոլար արժողությամբ այս գազատարը պաշտոնական վարկածով երկու շաբաթ կենթարկվի վերանորոգման՝ մինչև օգոստոսի 10-ը։ Հունիսի 23-29-ին էլ գազատարը անցել էր պլանային սպասարկում։ Այն ժամանակ դրա նախաձեռնողը «Գազպրոմն» էր, իսկ այս անգամ՝ թուրքական կողմը։

Ավելին, ընդգծվում է, որ Թուրքիան օգոստոսին ընդհանրապես կարող է ներկրել ԶՐՈ մ3 ռուսական գազ, ինչն աննախադեպ կլինի 2000-ականների սկզբներից։ Մայիսին էլ Թուրքիան դադարեցրել է «Երկնագույն հոսք» գազատարով գազամատակարարումը։ Փաստորեն ավելի քան երկու ամիս է, ինչ 16 միլիարդ մ3 թողունակությամբ այս գազատարը դատարկ է։

Ռուսական տվյալներով՝ Թուրքիան առաջին եռամսյակի արդյունքներով ռուսական գազի ներկրում կրճատել է 70 տոկոսով՝ 2019թ. առաջին եռամսյակի հետ և գրեթե 14 անգամ՝ համեմատած երկամյա վաղեմության ցուցանիշների հետ։

Հ․ Գ․ – Շարունակեք համոզված մնալ, որ Տավուշյան թեժացման ֆոնին Թուրքիայի՝ վերջին տարիների համար աննախադեպ կոշտ, ինտենսիվ, բազմամակարդակ, ագրեսիվ ու սպառնալիքներով լեցուն արձագանքն արված էր զուտ իր ներքին (թուրքական) լսարանի և Ադրբեջանի ցավը տանելու (1 կամ մի քանի դիրք կորցնելու) համար։ Ես ոչ մի բան չեմ ասում»:

Թուրքիան գազային պլանում ստորացնում է Ռուսաստանին1) Թուրքիան ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ է «Թուրքական հոսք» գազատարով ռուսական գազ…

Gepostet von Hayk Gabrielyan am Dienstag, 21. Juli 2020

Տեսանյութեր

Լրահոս