Դոլարի գերիշխող դիրքը կարող է խորացնել COVID-19-ի տնտեսական հետևանքները. ԱՄՀ

ԱՄՆ-ի դոլարի գերիշխող դիրքը համաշխարհային առեւտրի եւ ֆինանսների ոլորտում կարող է ուժեղացնել COVID-19-ով պայմանավորված ճգնաժամի էֆեկտը: Այդ մասին նախազգուշացնում են Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ):

«Դոլարի ամրապնդումը կարող է ուժեղացնել համաշխարհային առեւտրի եւ տնտեսական ակտիվության անկումը կարճաժամկետ հեռանկարում»,-ասվում է ԱՄՀ-ի հետազոտության մեջ: Միեւնույն ժամանակ դոլարի ամրապնդումը կհանգեցնի ներմուծված ապրանքների գների աճի եւ ներմուծված ապրանքների ու ծառայությունների պահանջարկի նվազման:

Բացի այդ, տուրիստական ճյուղի վերականգնումը, որը սովորաբար ուժեղ կերպով է անդրադառնում ազգային արժույթների տատանման վրա, սահմանափակվել է կարանտինային միջոցառումների պատճառով:

ԱՄՀ-ում նշել են, որ դոլարով հաշվարկների առավել մեծ բաժինը դիտվում է Լատինական Ամերիկայի եւ Ասիայի երկրների արտաքին առեւտրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս