ԱԳՆ-ն Իվանիշվիլիի ասածը չի՞ մեկնաբանում
Ինչպես հայտնի է` Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին «The New Times» կայքին տված հարցազրույցում ասել էր, թե զարմանում է հայերի վրա, ովքեր, այդքան մոտ լինելով իրենց հայրենիքին, ապրում են Վրաստանում:
«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդի այս դիտողությունների վերաբերյալ Yerkir.am փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանից: Պարզվում է` ԱԳՆ-ն դեռ մեկնաբանություն չունի, երբ կունենա, կտեղեկացնի:
«Արձանագրենք մի ուշագրավ փաստ` ԱԳՆ պաշտոնական տեսակետը հայերի վերաբերյալ Իվանիշվիլիի հայտարարության կապակցությամբ այսօր դժվար թե լինի, որովհետև աշխատանքային ժամն ավարտված է, առավել ևս` ԱԳՆ աշխատակիցների համար, ովքեր 18:01 շտապում են լքել ԱԳՆ շենքը: Մեկնաբանություն չի լինի նաև վաղը և մյուս օրը` ոչ աշխատանքային օրեր են: Ստացվում է` Իվանիշվիլիի ասածների մասին ԱԳՆ կհիշի կամ էլ չի հիշի միայն երկուշաբթի…»,- նկատում է yerkir.am-ը: