Ռուսաստանում հնդկաձավարի համով պաղպաղակ են արտադրել
Նովոսիբիրսկում արտադրվել է հնդկացորենի համով «Պլոմբիր» պաղպաղակ: Այդ մասին հայտնում է Taiga.Info-ն: Պաղպաղակի բաղադրության մեջ կա իրական խաշած հնդկացորեն: Մեկ տոննա պաղպաղակի մեջն կա 50 կգ հնդկաձավար:
Տեխնոլոգները պնդում են, որ հնդկաձավարը պաղպաղակը դարձնում է փափուկ, իսկ համը հագեցնում «հնդկացորենի թեթև բույրով»: