Բաժիններ՝

Փոլ Մաքքարթնին նոր մինի-ալբոմ է ձայնագրում Ռինգո Սթարի հետ

Հայտնի «The Beatles» խմբի նախկին անդամներ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը նոր երգ են ձայնագրել:

Բրիտանացի երաժիշտները կներկայացնեն Մաքքարթնիի A Beautiful Night երգի նոր տարբերակը, գրում է NME-ն:

Երգը կներկայացվի միևնույն ժամանակ, երբ կվերաթողարկվի 78-ամյա Մաքքարթնիի 1997 թվականի Flaming Pie ալբոմը: 80-ամյա Ռինգո Սթարը մասնակցելու է երգի տեսահոլովակի և մինի-ալբոմի ձայնագրմանը:

«Ես տարիներ շարունակ ասում էի Ռինգոյին, թե որքան հրաշալի կլիներ միասին մի բան անելը, քանի որ մենք, ըստ երևույթին, The Beatles-ից դուրս գրեթե ոչինչ չենք ձայնագրել»,- ասել է Մաքքարթնին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս