Բաժիններ՝

Ալիևն Ադրբեջանի կրթության նախարարին նշանակել է Արտաքին գործերի նախարար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։

Բայրամովը 2013 թվականից եղել է Ադրբեջանի կրթության նախարարը։ Նա ավարտել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի էկոնոմիկայի բաժինը։

Ավելի վաղ, Էլմար Մամեդյարովն ազատվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Էլմար Մամեդյարովը 2004 թվականից էր այդ պաշտոնին։

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը վարչապետին ասել է, թե աշխատում է տնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս