Բաժիններ՝

Ալիևը Մամեդյարովին ազատել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնից

Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Էլմար Մամեդյարով 2004 թվականից Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էր։

Հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության և նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիևը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը վարչապետին ասել է, թե աշխատում է տնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս