Վրաստանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 1006-ի
Վրաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է երեքով եւ հասել՝ 1006-ի, ապաքինվել է եւս 10 մարդ: Այդ մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:
«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 1006 է, ապաքինվել է 883 մարդ, գրանցվել է մահվան 15 դեպք»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կարանտինի ռեժիմի մեջ է 5640 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո գտնվում է 244 պացիենտ: Վրաստանի քաղաքացիներին բուժելու համար արտասահմանյան երկրներից ժամանածների թիվը 31 է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: