«Միամտություն կլիներ, իհարկե, կարծելը, որ պատերազմական վիճակում այս իշխանությունն առնվազն կդադարեցնի քաղաքական ընդդիմախոսների դեմ անատամ հարձակումները»
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթից տեղեկացանք, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատարանի թվով երկրորդ որոշումը։
Միամտություն կլիներ, իհարկե, կարծելը, որ պատերազմական վիճակում այս իշխանությունն առնվազն կդադարեցնի քաղաքական ընդդիմախոսների դեմ անատամ հարձակումները:
Ավելին, ժանրի կանոններով առաջիկայում ականատես կլինենք ելույթներին, թե օտարերկրյա ներդրողները սպասում էին այս լուրին, իսկ Ալիևը, կարդալով դատախազության բողոքի վերաբերյալ լուրը, ստիպված էր նահանջել :
Ձեզ արդեն լրջանալու կոչերն էլ չեն օգնի, պարոնայք: ?»։
Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթից տեղեկացանք, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան…
Gepostet von Mir Poghosyan am Mittwoch, 15. Juli 2020