Ֆիլհարմոնիկ նվագախումբն առցանց կկատարի Պուլենկի Սեքստետը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, (գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն` Էդուարդ Թոփչյան) «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» առցանց համերգաշարի շրջանակում կներկայացնի Ֆրանսիս Պուլենկի Սեքստետը՝ դաշնամուրի և փողայինների համար:
Երաժշտասերները ստեղծագործությունը կարող են վայելել հուլիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, նվագախմբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Դաշնակահարը Արթուր Ավանեսովն է, ֆլեյտահարը՝ Նարեկ Ավագյանը, հոբոյ է նվագում Հովհաննես Պապիկյանը, կլարնետ՝ Արսեն Գրյանը, ֆագոտահարը Շմավոն Գրիգորյանն է, գալարափող է նվագում Արշավիր Իսահակյանը: