Բաժիններ՝

«Թողնենք, որ զինվորականները կոնկրետ գործողություններ կատարեն». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ զինված ուժերը Ադրբեջանի զինուժի բոլոր զորաշարժերին, երթերին, տեղափոխություններին հստակ տիրապետում են:

Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցին, վստահեցրեց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը` ճիշտ համարելով այս պահին չգաղտնազերծել, թե ինչ ուժեր որ կողմ են տեղափոխվել:

«Նախ ցույց չտանք, թե մենք իրականում ինչքան ինֆորմացիայի ենք տիրապետում և դրանով չբացենք մեր խաղաքարտերը: Երկրորդ` քանի որ 18.00-ից որոշակի լիցքաթափում կա, թողնենք, որ զինվորականները կոնկրետ գործողություններ կատարեն: Այս օրերին գիտեք, որ եղել են պարբերական տատանումներ լարվածության աճի և թուլացման»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է պահեստազորի ներգրավմանը, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերը իրենց խնդիրները հստակ կատարում են․ պահեստազորը, երկրապահներին ներգրավելու անհրաժեշտություն չկա։

«Դուք գիտեք, որ նման գործընթաց իրականացնելու համար կա համապատասխան օրենսդրական ընթացակարգ։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կառավարությունն այդ հարցը կլուծի, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս