Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Այսօրվա դրությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվել են հայկական բնակավայրերը, մասնավորապես` Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները:
Այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցին, ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր հրետակոծության է ենթարկվել նաև Բերդ քաղաքը, որտեղ թիրախավորվել են 2 գործարան: Այս համայնքներում վնասներ են կրել տներ, վնասվել է գազատար, ընդ որում` մի քանի անգամ ընթացքում գազատարը վերականգնվել է: Փաստացի խաղաղ բնակչությունը թիրախավորվում է, բարեբախտաբար, զոհեր չունենք խաղաղ բնակչության շրջանում»,- նշեց նա` հավելելով, որ ՀՀ զինված ուժերը բոլոր հնարավոր ձևերով լռեցրել են հակառակորդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031