«Որպեսզի GALLUP-ը ընդհանրապես քծներ Փաշինյանին, պետք է նրան հռչակեր Կիմ Չեն Ըն և 95% տար». Գագիկ Համբարյան
Երեկվա կարկտախառն հորդառատ անձրևի հետևանքները լուսաբանելու նպատակով Գյումրիում գտնվող 168.am-ի նկարահանող խումբը քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրուցել է ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:
Հարցազրույցի ընթացքում քննարկվել են Տավուշի սահմանային գյուղերի վրա ադրբեջանական հարձակման ու դրա պատճառների, միջազգային արձագանքների, Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում տավուշյան մարտական գործողությունների սկսման պատճառների վերաբերյալ նրա հնչեցրած հարցի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ ադրբեջանցի մայրերին ու կանանց ուղղված կոչի, երկարաձգված արտակարգ դրության, սոցիալական դժգոհությունների, հնարավոր արտահերթ ներքաղաքական զարգացումների և այլ հարցեր:
Լրագրող՝ Աքսաննա Հայրապետյան
Նկարահանող օպերատոր՝ Հենրիկ Սարգսյան