Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբեւէ մտահոգիչ է. Ֆրանսիայի դեսպան
Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին առավել քան երբեւէ մտահոգիչ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Պետք է կրկնել, որ ռազմական ճանապարհով ոչ մի լուծում հնարավոր չէ։ Ֆրանսիան եւ Գերմանիան ավելի քան մեկ դար միմյանց ատել եւ իրար դեմ մարտնչել են, իսկ այսօր հանդիսանում են Եվրոպայի կառուցման շարժիչ ուժը։ Կարող ենք վկայել անցած ուղով։
Ի դեպ, Երեւանյան իմ գրասենյակում ունեմ գեներալ դը Գոլի եւ կանցլեր Ադենաուերի լուսանկարը։ Անշուշտ, խաղաղություն հաստատելու համար հարկավոր են երկուսը, եւ այդ ճանապարհը պահանջում է խիզախություն եւ պարտավորեցնում ողջ հասարակությանը»,-ասաց նա: