Բաժիններ՝

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում խախտումներն էականորեն նվազել են․ ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներընոր կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի հերթական միջոցառումն անցկացրել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Խախտումների էական նվազման միտում է գրանցվել դիտարկված զբոսայգիների, հուշակոթողների հարակից տարածքներում։ Քաղաքացիները դարձել են ավելի կարգապահ ու պատասխանատու, նախկինում հաճախակի հանդիպող դիմակները սխալ կրող անձանց թիվըզգալիորեն կրճատվել է։ Դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել։

Հանրապետության ողջ տարածքում շարունակվող ամենօրյա խստացված ստուգայցերին զուգահեռ Տեսչական մարմնի աշխատանքային խումբնիրականացնում է համավարակի տարածմանդեմ ուղղվածկանխարգելիչ և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, տրամադրում դիմակներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս