Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն. պարբերաբար կներկայացվի սահմանի վիճակը
Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
«Հարգելի ԶԼՄ գործընկերներ, առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը, կենտրոնը կտեղակայվի մարզպետարանի շենքում»,- գրել է Մովսիսյանը:
ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: