Բաժիններ՝

«Սովորական Ցեղասպանություն». տեղի է ունեցել karabakhrecords.info կայքի շնորհանդեսը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, տեղի է ունեցել karabakhrecords.info ինտերնետային կայքի շնորհանդեսը: Կայքը ստեղծվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից իրականացվող՝ 1987-1992թթ. Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմող «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում։ Կայքի նպատակն է՝ համակարգել «Սովորական Ցեղասպանություն» նախագծի փաստագրական բազան, որը ներառում է արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ և տեսանյութեր, տուժածների և ոչ միայն ականատեսների վկայություններ, դատական գործընթացների և քրեական գործերի նյութեր, միջազգային կազմակերպությունների և փորձագետների զեկույցներ և գնահատականներ, մամուլի հրապարակումներ։

karabakhrecords.info կայքը կոչված է նաև՝ ապահովել հեղինակային իրավունքի պահպանում և կարգավորել ԶԼՄ-ների և համացանցային ռեսուրսների կողմից նյութերի օգտագործումը՝ թյուրիմացություններից և շահարկումներից խուսափելու նպատակով։
Եթե հատուկ նշված չէ նյութի սեփականատերը, նշանակում է՝ այն վերցված է համացանցի բաց ռեսուրսներից կամ հանդիսանում է հանրային սեփականություն։

Ըստ «Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի՝ կայքի նյութերը պարբերաբար թարմացվելու են:

Նշենք, որ կայքը ստեղծված է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» հ/կ աջակցությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս