Բաժիններ՝

Հունաստանում Սուրբ Սոֆյայի տաճարի շուրջ ստեղծված իրադրությունը համարել են համաշխարհային խնդիր

Հունաստանը ներկայում չի քննարկում, թե ինչպես պատասխանել Թուրքիային Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով, Աթենքը ձգտում է հասնել Թուրքիայի գործողությունների համաշխարհային դատապարտման: Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը՝ հանդես գալով հուլիսի 13-ին կայացած ճեպազրույցում:

Թուրքիայի Պետխորհուրդը՝ երկրի բարձրագույն վարչական դատարանը, հուլիսի 10-ին չեղյալ է հայտարարել Սուրբ Սոֆյայի տաճարը թանգարան դարձնելու վերաբերյալ 1934 թվականի որոշումը:

Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մուսուլմանական ժամերգություններ սկսելու մասին: Դրանք սկսվելու են հուլիսի 24-ին: Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Պետսասին հարցրեցին, թե Հունաստանի կառավարությունն ինչպես է վերաբերվում ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանն անհապաղ հույների ցեղասպանության հիշատակի թանգարանի վերածելու առաջարկությանը՝ որպես սիմվոլիկ պատասխան Էրդողանին: «Սուրբ Սոֆյայի խնդիրը երկկողմ չէ:

Դա հույն-թուրքական թեմա չէ: Դա համաշխարհային թեմա է: Եվ մենք ներկայում աշխատում ենք ոչ թե վրեժխնդրության մակարդակով, այլ թուրքական սադրանքի ընդհանրական դատապարտման մակարդակով»,-պատասխանել է Պետսասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս