Բաժիններ՝

Գերմանիայում հայտնվել են ավտոբուսներ, որոնք աշխատում են աղբից ստացվող էներգիայով

Գերմանիայի Վուպերտալ քաղաքում հայտնվել են էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, որոնք աշխատում են այնպիսի էներգակայանի ջրածնային վառելանյութով, որն աղբ է այրում: Այդ մասին հաղորդել է ԵվրոՊուլսը:

Դրա հետ մեկտեղ ոչ մի արտանետում չի գոյանում, բացի ջրային գոլորշուց: Այժմ այդպիսի դեռ տասը փոխադրամիջոցներ են ընթանում մի քանի երթուղիներով: Պլանավորվում է, որ հաջորդ տարի դրանք կրկնակի ավելի կլինեն: Յուրաքանչյուր ջրածնային ավտոբուս փոխադրում է մինչեւ 75 ուղեւոր:

Այդ նախագիծը պաշտպանել են Եվրամիության, ինչպես նաեւ Գերմանիայի ու Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասի իշխանությունները: Եթե ջրածնային ավտոբուսները հուսալի լինեն եւ դուր գան բնակիչներին, նման որոշումներ կարող են հայտնվել նաեւ եվրոպական այլ քաղաքներում: Բացի այդ, Գերմանիայում 2018 թվականից երթեւեկում է ջրածնային վառելանյութով աշխատող գնացք, իսկ վերջերս այդպիսի գնացքներ են հայտնվել նաեւ Նիդեռլանդներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս