Ռուսաստանում ավարտվել են կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները
ՌԴ Սեչենովսկի համալսարանը առաջինն աշխարհում հաջողությամբ ավարտել է կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել է համալսարանի տրանսլիացիոն բժշկության բիոտեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Վադիմ Տարասովիը:
Կլինիկական փորձարկումները մեկնարկել են հունիսի 18-ից: Պատվաստանյութը մշակել են համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետները:
Կամավորների առաջին խմբին հիվանդանոցներից դուրս կգրեն հունիսի 15-ին, երկորդ խմբին` հունիսի 20-ին:
Կամավորների մի խմբին պատվաստանյութի մեկ չափաբաժին են տվել, մյուս խմբին` երկու: Բոլոր կամավորները իրենց լավ են զգում: