Բաժիններ՝

Ծնողների օրհնությամբ. Բրուքլին Բեքհեմն ամուսնանում է

Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ 21-ամյա լուսանկարիչ Բրուքլին Բեքհեմը նշանադրվել է իր 25-ամյա սիրեցյալի՝ Նիկոլա Պելցի հետ: Լուրն առաջինը հայտնել է The Mirror-ը:

«Լոս Անջելեսում Բրուքլինն իր ընկերներին հայտնել է, որ նա և Նիկոլան նշանադրվել են»,- հաղորդել է թերթը՝ հղելով իր անկախ աղբյուրին:

Ինչպես նշվում է արևմտյան լրատվամիջոցներում, որդին արդեն ստացել է իր աստղային ծնողների օրհնությունը:

Այս պահի դրությամբ Բրուքլինը և Նիկոլան արդեն 8 ամիս է, ինչ հանդիպում են, և միմյանց հաճախ անվանում են «լավագույն ընկերներ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս