
«Չե՞ք կարծում, որ, գործընթացը հերթական փորձությունն են լինելու և ԲՀԿ-ի, և ԼՀԿ-ի համար». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Պարզվում է, որ ԱԺ իշխող «Նիկոլի քայլը», ներեցեք՝ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնել։ Կարծում եմ շատ տրամաբանական զարգացումներ են, անակնկալի պետք չէ գալ։ Ի վերջո, 1 + 88 (այո , ոչ թե 88+1) պատգամավորներով ՍԴ չէ, « սարեր կարելի է շուռ տալ»։ Հարցին ես այլ դիտանկյունից կուզենայի նայել։ Չե՞ք կարծում, որ, գործընթացը հերթական փորձությունն են լինելու և ԲՀԿ-ի, և ԼՀԿ-ի համար։ Նաիրա Զոհրաբյանին անվստահություն հայտնելու պարագայում, եթե ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ԱԺ բոլոր պաշտոնյաները (ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ) հրաժարականներ չտան․․․ուրեմն՝ Նի-կոլ, Նի-կոլ»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=913884705777549&id=100014680840236