«Պետության հովանավորությունը բիզնեսի աշխարհում ռեպուտացիոն լուրջ կորուստ է». Արմեն Դարբինյան
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը մեկնաբանել է «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի (ապրանքանիշը` Beeline) 100% բաժնետոմսերի վաճառքի գործարքը։ Նշենք, որ «Team» նորաստեղծ հեռահաղորդակցական ընկերությունը գնում է «Վեոն Արմենիան»։
Հուլիսի 10–ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլատրել են «Վեոն Արմենիա» ՓԲԸ–ի և «Team» ՍՊԸ–ի համակենտրոնացումը։ Ընկերությունը նախատեսում է մոտ ժամանակներում ավարտել երկու կազմակերպությունների միավորման գործարքը։
«Եսայան եղբայրներին իհարկե հաջողությյուն եմ ցանկանում: Բայցև զգուշացնում. պետության հովանավորությունը բիզնեսի աշխարհում ռեպուտացիոն լուրջ կորուստ է: Պետության պատասխանատուների համար փաստեմ. շարունակվում է միջազգային բիզնեսի փախուստը երկրից. Orange, Veon: Շատ մտահոգիչ է այս ամենը», – նշել է Դարբինյանը։