Բաժիններ՝

Նոր տհաճ անակնկալ՝ ԱԺ պատգամավորների պարգեւատրումներից. Պարզվում է՝ մինչեւ կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելը մի անգամ արդեն պարգեւատրված են եղել. Aravot.am

Aravot.am-ը գրում է. Այս օրերին, երբ քննարկվում է պատգամավորների պարգեւատրման հարցը, պատգամավորները միանգամից սկսում են արդարանալ, թե 4 ամիս է՝ պարգեւատրում չենք ստացել, կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին ենք փոխանցում:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ինքն էր ֆեյսբուքում սրտիկների ու լայքերի արժանի նման գրառում արել, թե՝ «Իմ նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցենք կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին»:

Սակայն ուշագրավ անակնկալ է լինում, երբ ուսումնասիրում ենք Արարատ Միրզոյանի կարգադրությունները՝ պատգամավորներին պարգեւատրելու մասին:

Մինչեւ կորոնավիրուսի հաշվեհամարին փոխանցելը, ԱԺ նախագահը 03.03.2020. Կ-38-Ա կարգադրությամբ մարտի 3-ին իրենց պաշտոնային դրույքի, այսինքն՝ աշխատավարձի 30%-ի չափով արդեն իսկ պարգեւատրել էր իրեն, փոխխոսնակներին ու առհասարակ բոլոր 132 պատգամավորներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031