Բաժիններ՝

Արմեն Բենյանը նշանակվել է ՌԴ Սամարայի մարզի առողջապահության նախարար

Հայազգի Արմեն Բենյանը նշանակվել է ՌԴ Սամարայի մարզի առողջապահության նախարար: Հուլիսի 8-ին նրան շնորհվել է պաշտոնի նշանակման վկայագիրը: Այս մասին տեղեկացնում է tvsamara.ru կայքը:

Նախարարի պաշտոնը թափուր էր այս տարվա մարտից, երբ մարզի առողջապահության նախարար Միխայիլ Ռատմանովը սեփական ցանկությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել և աշխատանքի տեղափոխվել Մոսկվա` գլխավորելով Դաշնային կենսաբժշկական գործակալության բաժիններից մեկը: Ապրիլ ամսից նախարարի պարտականությունները կատարում էր Ռատմանովի տեղակալ Սերգեյ Վդովենկոն:

Արմեն Սիսակի Բենյանը բարձրակարգ բժիշկ է, բժշկական գիտությունների դոկտոր: 2019 թվականի ապրիլից ղեկավարում է Սամարայի Սերեդավինի անվան տարածաշրջանային կլինիկական հիվանդանոցը, որը 2020թ. գարնանը դարձել է շրջանում կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր հիվանդանոցը: Մինչ այդ նա նույն հիվանդանոցում աշխատել է որպես կրծքավանդակի վիրաբուժության բաժնի վարիչ: 2018 թվականին Բենյանը Սամարայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին աշխատել է որպես գլխավոր բժիշկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս