«Ոստիկանությունը ենթակա է վարչապետին, հետևաբար՝ կատարում է այն հրահանգները, որոնք իրեն տրված են». Անի Սամսոնյան
«Երբ ակցիա անողները պատկանում են իշխանության համակիրների՝ «սպիտակների» դաշտին, իրենց չի կարելի բերման ենթարկել, եթե «սպիտակների» դաշտում չեն, կարելի է: Այն, որ Արման Բաբաջանյանին թողեցին ակցիան անել, ևս մեկ անգամ վկայում է, որ նա ունի իշխանության թույլտվությունը, և Ոստիկանությունը կարող է նրան չմոտենալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն օրերս ակցիա էր անում նախագահականի մոտ, բայց նրանց բերման չենթարկեցին, սակայն այսօր նույն վայրից բերման ենք ենթարկել Վահագն Չախալյանին, այստեղ երկակի մոտեցում չի՞ տեսնում:
Պատգամավորը նաև ընդգծեց, որ, երբ ԱԺ-ի դիմաց իրավապաշտպաններն ակցիա էին անում, և նրանց բերման ենթարկեցին, այն ժամանակ ինքը հայտարարել է, որ իշխանությունն ու իշխանությանը ենթակա Ոստիկանությունը որդեգրում են երկակի մոտեցումներ:
Նա նաև հավելեց, որ մոտեցումը եղել է ընտրողաբար:
«Ոստիկանությունը ենթակա է վարչապետին, հետևաբար՝ կատարում է այն հրահանգները, որոնք իրեն տրված են: Եթե ոստիկանին հրահանգում են հեռացնել այն իրավապաշտպանին, որը համարվում է «սև», նրան կհեռացնեն, եթե Ոստիկանությանը չի տրվում հրահանգ որևէ տարածքից հեռացնել ԱԺ իշխանության 89-րդ պատգամավորին, չի հեռացնի»,- եզրափակեց Անի Սամսոնյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում