Բաժիններ՝

Արտաշատի ոստիկանները մեքենաներից կատարված գողության ու գողության փորձի դեպքեր են բացահայտել

Հուլիսի լույս 6-ի գիշերը շրջիկ ծառայություն իրականացնող Արտաշատի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Իսակովի փողոցի թիվ 103 շենքի բակում կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայից փորձել են գողություն անել։ Տղամարդը կոտրել էր կողային ապակիներից մեկը, բայց մեքենայի դուռը չէր կարողացել բացել ու հեռացել էր։

փորձից րոպեներ անց կատարվածի մասին տեղեկացած քրեական հետախույզները նրան հայտնաբերեցին հենց Իսակովի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Արտաշատի բաժին։ Սևան քաղաքի բնակիչ, 35-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ձայնարկիչ։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվելուց մոտ 40 րոպե առաջ նա կոտրել էր Իսակովի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպել» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի կողային ապակին, բացել դուռն ու ձայնարկիչը գողացել։ Մեքենայատերերից ընդունվել է հաղորդում։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031