Ֆրանսիայի վարչապետը պաշտոնաթող է եղել
Ֆրանսիայի կառավարության ղեկավար Ֆդուար Ֆիլիպը հուլիսի 3-ին պաշտոնաթող է եղել: Այդ մասին հաղորդել է Ելիսեյան պալատը:
«Էդուար Ֆիլիպն այսօր պաշտոնաթողության վերաբերյալ խնդրագիր է ներկայացրել հանրապետության նախագահին: Այն ընդունվել է: Նա հավաստիացրել է, որ կառավարության բոլոր անդամները կվարեն բոլոր գործերը՝ ընդհուպ մինչեւ նոր նախարարների կաբինետի նշանակումը»,-ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանատան հաղորդագրության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: